Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նորույթներ պանրի օգտակարության մասին

Նորույթներ պանրի օգտակարության մասին

Տուրկուի համալսարանի ֆինն գիտնականներն ապացուցել են, որ պանրի մշտական օգտագործումը դանդաղեցնում է իմունային համակարգի տարիքային հյուծումը:

 

Տարիների ընթացքում վարակների նկատմամբ օրգանիզմի իմունային արձագանքը եւ հիվանդություններից փոփոխված բջիջները նվազում են: Ուստի փորձագետները խորհուրդ են տալիս տարեց մարդկանց սննդակարգում ներառել պանիր, որպեսզի նվազեցնի ծերացման ազդեցությունը իմունետիտի վրա:

Գիտնականների կարծիքով՝ կաթնաշոռում եւ պանրի պինդ տեսակների մեջ պարունակվում են իմունիտետի համար օգտակար բակտերիաներ: Նրանց խոսքով՝ տարեց մարդկանց համար պանիրը ո'չ միայն կալցիումի հարուստ աղբյուր է, այլ նաեւ ամրացնում է իմուն համակարգը, ինչը ենթակա է ծերացման, ինչպես եւ ներքին օրգանները, հաղորդում է ԵվրոՍՄԻ-ն:

Փորձերի արդյունքները ցույց են տվել, որ պանրի ամենօրյա օգտագործումը դանդաղեցնում է տարիքի հետ կապված իմունիտետի աշխատանքի խաթարումը: Պրոբիոտիկներ պարունակող պանիրը պաշտպանում է իմուն համակարգը,  օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ ու վերականգնել բջիջները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. telegraf.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ